Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 16-ին Շենգավիթի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոսռտիկանությունից։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: