«Հրապարակ» թերթը գրում է․ Ընդդիմադիր շրջանակները հերթական սոցիոլոգիական հետազոտությունն են պատվիրել, սակայն արդյունքները չեն հրապարակում: Ասում են` ներքին օգտագործման համար է:
Մեզ հաջողվեց որոշ ցուցանիշներ իմանալ: Ըստ այդ հարցման, Նիկոլ Փաշինյանն ունի կայուն 12 տոկոս, որը պատրաստ է նրան ընտրել անգամ այն պարագայում, եթե թուրքերը գրավեն Հայաստանը: Նիկոլ Փաշինյանին ոչ մի դեպքում չի ընտրի հարցվածների 60 տոկոսը:
Կառավարության աշխատանքից դժգոհ է 75 տոկոսը, որոնք կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում: Հաջորդ տեղում` ըստ անձնական ռեյտինգի Սամվել Կարապետյանն է` մոտ 10 տոկոս, սակայն երբ խոսքը գնում է Կարապետյանի ձեւավորած քաղաքական ուժի մասին, այդ թիվը նվազում է:
Երրորդը Ռոբերտ Քոչարյանն է` իր կայուն 6 տոկոսով: Մյուս հայտնի կուսակցությունները, այդ թվում` ՀՀԿ-ն ու Բարգավաճ Հայաստանը, ունեն իրար շատ մոտ ռեյտինգ` 1-ից 1,5 տոկոսի շրջանակներում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 09․ 25 թ