Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Տերյան -Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան - Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»: