Foto

Թուրքիայում տաքսու վարորդը խաբեությամբ 12,000 դոլար է խլել Իոսիֆ Պրիգոժինից և Վալերիայից

Երգչուհի Վալերիան և Իոսիֆ Պրիգոժինը Ստամբուլում տաքսու վարորդի խաբեության զոհ են դարձել:

«Եղեք զգույշ Թուրքիայի տաքսիստների հետ։ Վարորդը ուղղակի մեզ խաբեց։

Այնտեղ հաշվիչը ցույց է տալիս թվեր բազմաթիվ զրոներով, իսկ այդ լիրանով շատ դժվար է կողմնորոշվել։

Մի քանի անգամ վճարային տերմինալը սխալ էր ցույց տալիս, իսկ հետո կրեդիտ քարտից գանձվել է 12 հազար դոլար, ինչի մասին ես անմիջապես չհասկացա», -պատմել է Պրիգոժինը։

Պրիգոժինը հասցրել է նկարել մեքենայի համարը, գնացել է ոստիկանություն և հաղորդում ներկայացրել: Նշվում է, որ վարորդին գտել են, ստիպել են ներողություն խնդրել և վերադարձնել ամբողջ գումարը։ 

Աղբյուրը՝ Tert.am