Foto

Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր:

Պատասխանատուները տեղեկատվություն են ներկայացրել կուտակված ջրային պաշարների ծավալների, ոռոգման կազմակերպման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին:

Վարչապետը կարևորել է ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և տվել հանձնարարականներ: