Foto

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան հանելու թեմա այս պահին չի քննարկվում. Ալեն Սիմոնյան

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան հանելու թեմա այս պահին չի քննարկվում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, որևիցե նոր բան չեմ կարող ասել»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք գործո՞ւմ է  հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգը՝ Սիմոնյանը պատասխանեց, որ տեղեկություն չունի, որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։