Foto

Ավտոտնակում հայտնաբերվել է մոտ 75 գրամ կանեփանման չորացրած-մանրացրած զանգված

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդը ավտոտնակում թմրամիջոց է պահում:


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված ավտոտնակում հայտնաբերվել է մոտ 75 գրամ կանեփանման չորացրած-մանրացրած զանգված։


Երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: