Foto

Երևանի երկնքում կուտակված ծխի ամպը գոյացել է հրդեհից․ մանրամասներ

Երևան քաղաքի երկնքում կուտակված ծխի ամպը գոյացել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հարակից «Սև քար» և «Զառ» անվանմամբ հատվածների միջնամասում գտնվող խոտածածկ տարածքում բռնկված հրդեհից։ Հայտնում է Radar Armenia-ն։

Հ.Գ. Երևան քաղաքից մեկնել են 3 մարտական հաշվարկ՝ հրդեհաշիճման աշխատանքներին օժանդակելու նպատակով։ Ժամը 19:25-ի դրությամբ հրդեհը մարվել է։