Foto

Հեռացե՛ք Գազայից․ Նեթանյահուն զգուշացնում է լայնածավալ գործողությունների մեկնարկի մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել Գազայի բնակչությանը լքել այն և հայտարարել է լայնածավալ ցամաքային գործողության մեկնարկի մասին:

«Խոսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին՝ ուշադիր լսե՛ք ինձ, դուք նախազգուշացվել եք, հեռացե՛ք այստեղից»։ Հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նա հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում Գազայում ոչնչացվել է ահաբեկչական 50 բազա․ սա նախերգանք է հիմնական լայնածավալ գործողության։