Մոսկվայում Արգենտինայի դեսպան Ֆերեր Վիեյրան սեպտեմբերի 8-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Արգենտինայում քաղաքական իրավիճակը անկայունացնելու նպատակով նախագահական պալատում հեռախոսազրույցների գաղտնալսմանը Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ ներգրավվածության մասին Արգենտինայի անվտանգության նախարար Բուլռիչի հրապարակային հայտարարություններին: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Արգենտինայի դեսպանին տեղեկացվել է, որ ռուսական կողմը վճռականորեն մերժում է Արգենտինայի կառավարության անդամի վերոնշյալ մեղադրանքները. ԱԳՆ-ն հայտարարել է, որ դրանք որևէ ապացույց չեն պարունակում և, հետևաբար, անհիմն են և մերկապարանոց: