Ակնհայտ է, որ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ոչ թե հայկական պետական շահից բխող որոշում էր, այլ ՔՊ վերնախավին իրենց բրիտանաթուրքական տերերի թելադրած հանձնարարություն։ Թուրքական ամբողջ ճակատը՝ իրական Թուրքիան, կովկասյան թաթարները և պակիստանցիները, վստահ էին, որ քայլը անցնելու է աննկատ, և Հայաստանը դառնալու է հերթական զոհը այս «մեծ ժխորի» մեջ։
Սակայն զրոյական սուբյեկտայնություն ունեցող Հայաստանի վարչախումբը մոռացել էր մի կարևոր հանգամանք․ գոյություն ունի մեր բարեկամ Հնդկաստանը, որը խառնեց բոլորի խաղը և հարվածեց Ադրբեջանի ու նրա դաշնակիցների քթին։ Արդյունքում, արդեն վիրավորված ու գազազած Պակիստանը փակեց Հայաստանի մուտքը Շանհայի համագործակցության կազմակերպություն։
Ահա թե ինչ է նշանակում զրո սուբյեկտայնություն․ կատարում ես օտարի հրամանը, բայց իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում մնում ես հիմարի վիճակում՝ օգտագործված ու մի կողմ նետված։ Հայաստանը վերածվում է գործիքի, որով խաղում են ուրիշները։
Թեմայի ընդհանրական պատկերի մեջ ձյութով թաթախված մի անմիջական մեղավոր էլ կա, որի անունը միրզոյան արո է։
Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի պատմության ամենամեծ դիվանագիտական ստորացումներից մեկն է։ Եվ դրա համար անձամբ պատասխանատու է ԱԳՆ ղեկավար արո միրզոյանը։ Նա չպետք է շարունակ կանգնի պետության դիվանագիտական ղեկին՝ որպես խայտառակված դիվանագետ։ Առավել ևս հյուպատոսի գործակալական վայելքների փաստերի ֆոնին նա պարտավոր է հեռանալ։
Այս անբացատրելի նսեմացումը նա իրականացրեց ոչ թե հանուն Հայաստանի, այլ կարծես բրիտանաթուրքական հովանավորների պատվերով։ Սակայն ինչպես միշտ, զրոյական սուբյեկտայնություն ունեցող վարչախումբը մոռացավ հաշվի առնել մեր իրական բարեկամ Հնդկաստանին։ Հնդկաստանը խառնել է թուրքական ճամբարի բոլոր պլանները, ցույց տվել է, որ Հայաստանը միայն իր կողքին կարող է ապագա կառուցել։
Արդյունքում, մենք ստացանք խայտառակ պատկերը․ Հայաստանը ոչ միայն ստորացվեց Պակիստանի կողմից, այլև կորցրեց Շանհայի համագործակցության կազմակերպություն մուտք գործելու հնարավորությունը։ Սա դասական օրինակ է, թե ինչ է նշանակում դառնալ օտարների գործիք՝ երբ կատարում ես հրամանները, բայց ի վերջո մնում ես ձեռնունայն ու դուրս նետված։
Հայաստանի ապագան թուրքական պատվերների մեջ չէ։ Հայաստանի ապագան Հնդկաստանի հետ ռազմավարական բարեկամության մեջ է։
Կեցցե Հնդկաստանը
միրզոյան արո հեռացի!