Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները: Այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Դժվար է ասել, և ես կարող եմ միայն կռահել և հույս ունենալ, որ ոչինչ չի խանգարի այս գործընթացին։ Բայց, կրկին, ես բացարձակ երաշխիք չունեմ, քանի որ լավ ծանոթ չեմ Հայաստանի ներքին քաղաքականությանը։ Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա այո, կարող ենք մտածել, որ դա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը»,- նշել է նա: