Միացյալ Նահանգների կողմից հնդկական ապրանքների ներմուծման վրա դրված նոր մաքսատուրքերն այսօրվանից ուժի մեջ են մտել: Այդ մասին հայտնել է РБК-ն:
Մաքսատորքը կազմում է 50 տոկոս: Սպիտակ տունը դա բացատրում է նրանով, որ Հնդկաստանը շարունակում էր Ռուսաստանից նաֆթ ներկրել: Իրավիճակը հարթելու մի քանի փոլերը հաջողությամբ չեն ավարտվել:
Bloomberg-ի տեղեկություններով՝ Հնդկաստանի պետական և մասնավոր նավթավերամշակման գործարանները 20 տոկոսով կկրճատեն Ռուսաստանից նավթի գնումները:
Հայտնի է նաև, որ Միացյալ Նահանգները խոստացել են բարձր մասքատուրքեր սահմանել նաև Բրազիլիայի և Չինաստանի համար, եթե այդ երկրները շարունակեն ռուսական նավթի ներկրումները: