Foto

Իսրայելի կրկնակի հարվածը՝ Գազայի հիվանդանոցին. մանրամասներ

Իսրայելի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիսի Նասեր հիվանդանոցին հասցված կրկնակի հարվածից զոհվել է 20 մարդ՝ ներառյալ լրագրողներ և բուժաշխատողներ: Իսրայելն այդ ավիահարվածներն անվանել է «ողբերգական միջադեպ»:

Մեկ մարդ զոհվել էր առաջին ավիահարվածի հետևանքով: Երկրորդ ավիահարվածը, որի հետևանքով զոհվել են մյուսները, հասցվել է րոպեներ անց, երբ տեղում հավաքվել են փրկարարներն ու լրահրողները, հայտնում է BBC-ին:

Զոհված լրագրողներն աշխատում էին այնպիսի միջազգային լրատվականների համար, ինչպես «Associated Press»-ը, «Reuters»-ը, «Al Jazeera»-ն և «Middle East Eye»-ն: 

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կատարվածն անվանել է «ողբերգական միջադեպ», որի համար Իսրայելը «խորապես ցավում է», և հայտարարել է, որ զինվորականները «մանրակրկիտ հետաքննություն են կատարում»: