Foto

ՌԴ-ում մայրը մահացել է Ուկրաինայում զոհված որդու գերեզմանի կողքին

ՌԴ Զաբայկալսկի երկրամասի Բալեյ քաղաքի բնակչուհի Օլգա Շարիպովայի դին հայտնաբերվել է գերեզմանատանը՝ ռուս-ուկրաինական պատերազմում զոհված 23-ամյա որդու՝ Մաքսիմ Շարիպովի գերեզմանի կողքին։


Ինչպես Chita.Ru-ին ասել է Շարիպով ընտանիքի ընկերներից մեկը, որդին «զինծառայությունից հետո պայմանագիր է կնքել, վերադարձել վնասվածքով և ստորագրել է ևս մեկը»։

Հունիսին Մաքսիմ Շարիպովը զոհվել է։

«Մայրը շատ էր անհանգստանում, նա հաճախ էր գնում գերեզմանատուն։ Որդու մահից 40 օր անց նա մահացավ գերեզմանատանը. մարմինը գտել է գերեզմաններ փորող խումբը», - հրատարակությանը պատմել է աղբյուրը։


Զինվորական գրանցման և զորակոչի գրասենյակը հայտնել է, որ Մաքսիմ Շարիպովը մասնակցել է Ուկրաինայի հետ պատերազմին որպես տանկային գումարտակի ավագ վարորդ-մեխանիկ և զոհվել է հունիսի 23-ին Դոնեցկի մարզի Օտրադնոյե գյուղի մոտակայքում։

tert.am