Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանին «Հեզբոլլահ» շարժումը զինաթափելու ջանքերում՝ երկու երկրների համար անվտանգ ապագա ապահովելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Նախարարների խորհրդի վերջերս ընդունած որոշումը մինչև 2025 թվականի վերջը «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ուղղությամբ աշխատանքի վերաբերյալ նշանակալի իրադարձություն է դարձել։ Այս կարևոր իրադարձության լույսով Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանին «Հեզբոլլահ»-ը զինաթափելու նրա ջանքերում և համատեղ աշխատել երկու երկրների համար ավելի անվտանգ ու կայուն ապագա ապահովելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Նեթանյահուի գրասենյակում հավելել են, որ եթե լիբանանյան զինված ուժերն «անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն» «Հեզբոլլահ»-ին զինաթափելու նպատակով, Իսրայելը պատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում և Լիբանանի հարավում իսրայելական պաշտպանության բանակի ներկայության աստիճանական կրճատման ուղղությամբ։