Foto

Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։