Foto

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարության մեջ անվտանգության երաշխավորություն չկա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման նպատակով Ալյասկա մեկնելու ճանապարհին, լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է օգնել երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը

Հայաստանի պարագայում անվտանգային զրո երաշխավորություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հայտարարության մեջ անվտանգության երաշխավորության որևէ ամրագրում չկա։

Նախագահ Թրամփն այն ստորագրել է սոսկ իբրև վկա։

Ըստ էության Թրամփն իր ուղու՝ TRIPP-ի շահառուն է, բոլոր ակնկալվող հետևանքներով։

Ըստ վերջին ժամերի լուրերի Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական զորամիավորումների առաջխաղացում է արձանագրվել։