Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հայտնում է․
«Ադրբեջանական անհայտ ծագման մի ֆեյսբուքյան էջ և նաև տելեգրամյան որոշ ալիքներ կեղծ լուր էին տարածել այսօր, թե իբր Ադրբեջանը լուծարում է «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական կոնցեպտի հետ կապված կազմակերպությունները։ Նյութի մեջ հղում էր արվում ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալիքբերլիի խոսքին, ով հայտնի է Հայաստանի հանդեպ զավթողական ծրագրերի տիրաժավորմամբ։
Այդ լուրը ԿԵՂԾ Է։ Ստուգել եմ բոլոր աղբյուրները, Ալիքբերլին նման բան չի ասել, իսկ զավթողական կոնցեպտի հետ կապված կազմակերպությունները, այդ թվում ֆեյսբուքյան էջը և TV-ն, ակտիվորեն շարունակում են իրենց աշխատանքը։
Քանի որ ՔՊ-ական տելեգրամ ալիքները ևս առանց ստուգելու այս լուրը տարածել էին, հարկ համարեցի գրել սրա մասին։ Մի բան գրելուց առաջ, ստուգեք, դժվար բան չի»։