Foto

Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել պակաս վճարված կենսաթոշակը

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանում՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունն իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում:

Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմնից:

Արդյունքում, իրականացվել են հավելյալ ուսումնասիրություններ:

Պաշտպանի աշխատակազմի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ՝ չհաշվարկված ժամանակահատվածներն ավելացվել են քաղաքացու աշխատանքային ստաժում, որի հիման վրա կատարվել է կենսաթոշակի վերահաշվարկ՝ նրան վճարելով նաև պակաս վճարված գումարը: