Foto

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գուրգեն Մահարի), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Մասնավորապես՝

• պանիրների հասունացման սրահի պատերը չեն եղել հարթ և նորոգ վիճակում,
• առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր,
• տարաների մետաղական հատվածները ենթարկված են եղել կոռոզիայի,
• սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,
• արտադրամասում առկա տակդիրներից մեկը պատրաստված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ: