Գլուխը պատին կտա ցանկացած մեկը, ով հայ ժողովրդին ապուշի տեղ կդնի: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Եթե այդ հայտարարությունն անի, որ 50, 000 մարդ Սևանում Վարդավառ է նշում ու հետևաբար Հայաստանն էլ նախկին չի, մարդիկ հարստացել են, եթե դա աներ ընդդիմադիր գործիչ, միանգամից հանրային արձագանքը պետք էր այսպիսին լիներ՝ ով է այս մակերեսային գիտելիքների տիրապետող անողնաշարը, որ մի հատ էլ քաղաքական հայտ է ներկայացնում:
Իսկ եթե դա իրականացնում է կառավարության ղեկավարը՝ գործադիր մարմնի ղեկավարը, բառ չկա նույնիսկ նկարագրող, անամոթության գագաթնակետն է»,-ասել է Սարգսյանը: