Foto

Լուկաշենկոն մեկնել է ՌԴ, կհանդիպի Պուտինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնել է Ռուսաստան, որտեղ նա նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ գտնվող Telegram ալիքը։


Ավելի վաղ Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պետությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով։ Լուկաշենկոն նախատեսում է Պուտինի հետ ոչ պաշտոնական միջավայրում քննարկել բելառուս-ռուսական հարաբերությունների զարգացմանը, միութենական նախագծերին, միջազգային օրակարգին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։