Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ընդգծեց Սարգսյանը:
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ սելավային հոսքերի պատճառով Լարսը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: