Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 24–ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին է վերապահվելու առողջապահական թվով 19 ամբուլատորիաների կառուցման գործընթացի իրականացումը և համապատասխան միջոցների տնօրինումը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից գանձապետական հաշիվների միջոցով, վերջինիս կողմից շինարարական աշխատանքների գնման գործընթաց իրականացնելու նպատակով:
Սույն որոշմամբ հնարավորություն է տրվում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին կատարել թվով 19 ամբուլատորիաների կառուցման համար ներկայացված կատարողականների վճարում client-treasury գանձապետական համակարգի միջոցով:
Այս որոշումից հետո ՀՀ առողջապահության նախարարության կողմից կներկայացվի գրություն ՀՀ ֆինանսների նախարարություն` նշված օբյեկտների համար հաշվեհամարներ բացելու և ԲՍԿ-ի լիազորություններ տրամադրելու համար:
Թվով 19 ամբուլատորիների համար արդեն իսկ առկա է պարզ փորձաքննություն անցած տիպային նախագիծ, որը անցել է համալիր փորձաքննություն: Նախագիծը ներկայացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին` շինարարական աշխատանքների գնման գործընթաց կազմակերպելու նպատակով: