Foto

Հետաքրքիր է, եթե խոշտանգված մեր հերոսների դիերի նկարը նախարարը դներ ու գրեր «ով կողմ է իմ հրաժարականին, թող դնի +» ինչքան մարդ կմիանար. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. «Անահիտ Ավանեսյանը ակտիվ «+»-եր է հավաքում, նեղվել է, քանի որ իրենք դատի են տվել։ Սակայն լուռ էր, երբ իր քաղաքական թիմակիցը թքում էր հայրենակցի վրա, երբ իր քաղաքական թիմակցի հայրը իր հայրենակիցներին «համբալ» էր ասում, լռում էր, երբ ԱԶԳԸ բաժանում էին սևերի ու սպիտակների և այսպես շարունակ։

Նայում եմ + դնողներին, շատերը առողջապահական համակարգից են` տնօրենից բուժքույր, նախարարության աշխատակիցներ, երևի հաճոյանալու ձև է, կամ հանձնարարական։

Հ.Գ. Հետաքրքիր է, եթե խոշտանգված մեր հերոսների դիերը, որոնք պարկերով հատակին էին, նկարը նախարարը դներ ու գրեր «ով կողմ է իմ հրաժարականին, թող դնի +» ինչքան մարդ կմիանար։