Foto

Արտառոց դեպք՝ Երևանում, կինը ոստիկաններին հայտնել է, որ բժիշկը վիրահատել է, սակայն իրեն լավ չի զգում․ Shamshyan

 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 3-ի ժամը 12։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Գոհար Բ․-ն դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ հունիսի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատվել է և իր վիրահատող բժիշկ Արտյոմ Մ․-ն, չկատարելով իր պարտականությունները, իրեն հունիսի 5-ին դուրս է գրել նշված բժշկական կենտրոնից, սակայն ինքը իրեն լավ չի զգում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ Արտյոմ Մ․-ն հանդիսանում է Երևանի բնակիչ 44-ամյա Արտյոմ Մաշուրյանը, ով աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որպես գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ։