Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկարներ է հրապարակել:
«Այն, ինչ ունենք, պետք է ամուր պահենք… ընտանիքը։
Չնեղացնենք միմյանց, չդավաճանենք, չհոգնենք, և ամենակարևորը՝ չթողնենք, որ այն, ինչ այսօր մեզ երջանիկ է դարձնում, երբևէ դառնա սովորական։
Հիշենք՝ մեր հարաբերության հիմքում մեծ նվիրում, ներողամտություն ու սիրո պայքար կա։
Մեզնից յուրաքանչյուրը անցել է իր ճանապարհը, բայց միասին՝ մենք կառուցել ենք մի ամբողջ աշխարհ։
Եվ այդ աշխարհը պահելու համար դեռ պետք է աշխատենք՝ ամեն օր, ամեն խոսքի ու լռության մեջ։
Որ մի օր մեր երեխաները նայեն մեզ ու ասեն.
Սերը հնարավոր է… մենք դրա ապացույցն ենք տեսել ձեր մեջ»,- լուսանկարներին կից գրել է Լուսինե Թովմասյանը: