Foto

Փաշինյանին կանչել են բացատրության․ «Հրապարակ»

«Հրապարակ» գրում է ․ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, ապա՝ Փարիզ, հանդիպելու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Մակրոնի հետ: Այցն անսպասելի է եղել նաեւ ՔՊ-աններից շատերի համար, քչերն են իմացել դրա մասին։ Որոշ տեղեկություններով, հրատապ այցը Բրյուսել պայմանավորված է եղել օրեր առաջ Աբու Դաբի այցով եւ այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններով։

Ասում են՝ Բրյուսելից են կանչել Փաշինյանին, որ ներկայացնի, թե ինչպես ստացվեց, որ ամիսներ, տարիներ շարունակ հավաքական Արեւմուտքի քավորությամբ պայմանագրի ստորագրումը գլուխ չեկավ, իսկ ԱՄՆ միջնորդությունը կարծես արդյունք է տալիս, եւ համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Եվ նա, որպեսզի չնեղացնի ԵՄ-ին, հանձն է առել ավարտին հասնել Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես դուրս մղելու ծրագիրը։

Ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ եւս նշվում է այդ մասին․ «Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին եւ միջամտությանը, ապատեղեկատվությանը եւ կիբերսպառնալիքներին, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ… Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»։

Ինչպես նաեւ՝ «Նախագահ Կոշտան եւ նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության եւ պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար»: Խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է, իսկ դրանց շրջանցումը կարող էր նպաստել մեր տնտեսությանը եւ մեր տնտեսվարողներին եկամուտներ ապահովելուն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 15․ 07․ 25 թ համարում։