Foto

Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման մեծ հավանականություն կա. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում են անձամբ հանդիպել, Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին Կուալա Լումպուրում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ հանդիպման հավանականությունը մեծ է։ Կարծում եմ՝ երկու կողմերն էլ մեծ ցանկություն ունեն դա անելու։ Ակնհայտորեն, մենք պետք է ճիշտ մթնոլորտ ստեղծենք, սահմանենք ճիշտ արդյունքները, որպեսզի այցը չլինի պարզապես այց, այլ ունենա կոնկրետ արգասիքներ»,- նշել է Ռուբիոն։

Նա կրկնել է՝ երկու կողմն էլ դա անելու մեծ ցանկություն ունեն, ԱՄՆ նախագահը՝ նույնպես։ Այդ մասին, ըստ Ռուբիոյի, հրապարակային կերպով հայտարարել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Tert.am