Foto

Կանխատեսում եմ իշխանությունները ստիպված են լինելու փոխել ներկայացված մեղադրանքը․ Քրիստինե Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը կասկածի տակ է առել այն հոդվածի հիմնավորվածությունը, որով կալանավորվել են Արթուր Սարգսյանն ու ՀՅԴ մի շարք անդամներ։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ, իր կանխատեսմամբ, իշխանությունները ստիպված են լինելու փոխել ներկայացված մեղադրանքը՝ «ահաբեկչության կազմակերպում»։

Վարդանյանը հիշեցրել է 2016 թվականի իրադարձությունները, երբ ՊՊԾ գունդը գրավվել էր, տեղի էին ունեցել սպանություններ, և նույնիսկ պատանդներ կային։ «Այդ ծանր իրավիճակում անգամ ահաբեկչության հոդված չկիրառվեց, քանի որ այդ մեղադրանքը պահանջում է շատ լուրջ ապացուցողական բազա»,- ընդգծել է պատգամավորը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am