• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Շուրջ երկու ժամ է փորձում եմ տեսակցել Տարոն Մանուկյանին. որեւէ իրավական բացատրություն չկա. փաստաբան




Գևորգ Մուրադյանը, չունենալով ձերբակալվածի կարգավիճակ, վերջինիս ազատությունը սահմանափակված է, արգելում են, որ նա իրացնի իր ազատ տեղաշարւժի իրավունքը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 10–ին, Քննչական կոմիտեի Երևանի ստորաբաժանման դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Աբգար Պողոսյանը՝ Ներկայացնելով ՀՅԴ Երիտասարդական կազմակերպության անդամի բերման ենթարկելու փաստը։

Փաստաբանի խոսքով՝ նա վկայի կարգավիճակ ունի և փաստացի  պետք է լինի վարույթ իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու կարգադրություն, որը նույնպես բացակայում է։

«Պարզապես պետք է նստի։ Սա, պարզ ասած, անձանց նեղություն տալու, իրենց կյանքին և իրավունքներին միջամտելու միջոց է»,- ասաց Պողոսյանը։

Փաստաբանը հայտնեց, որ վարույթով ձերբակալված Տարոն Մանուկյանի պաշտպանն է, և իրեն արգելում են Գևորգ Մուրադյանի հետ գործողության մասնակցել, քանի որ արդեն իսկ ձերբակալվածի պաշտպան է, բայց արգելում են նաև տեսակցել իր պաշտպանյալին։

«Հնարավոր չէ իրավական առումով պարզաբանել մի երևույթ, երբ անձի նկատմամբ իրավունքի որևէ սահմանափակման որոշում չկա, սակայն արգելում են, որ վերջինս իրացնի իր ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց փաստաբանը և, տեղեկացրեց, որ դիմել է ՄԻՊ, որտեղից դիմել են ՔԿ-ին, որ փաստաբանի մուտքն ապահովվի, բայց չեն կատարում։

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունը մինչև այս պահը 0 արժեք ունի, որևէ փոփոխություն չկա։ Այսինքը ՄԻՊ-ը միջամտի, թե չմիջամտի,միևնույնն է, այսինքն այդ կառույցը ձևական է։

Մեզ հավաստիացնում են, որ որեւէ գործողություն չի կատարվում, բայց արդեն իսկ գործողություն կատարվել է, արդեն իսկ անձի բնակարանում խուզարկություն է կատարվել, որի ընթացքում փաստացի պատգամավորի բջջայինհեռախոսը առգրավել։ Իսկ դա իրենից ենթադրում է քրեական հետապնդման տարրեր։ Այս դեպքում պատգամավորն օգտվում է անձեռնմխելիությունից, եւ դրանից հետո ձերբակալել են որդուն։ Էլ ի՞նչ գործողություն պետք է լինի։ Այսինքն պետք է կալանքի որոշում լինի, որ նոր պաշտպանին թույլ տան, որ իր պաշտպանյալի հետ շփվի՞»,–ասաց Աբգար Պողոսյանը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը մասնակցել է միջկրոնական գագաթնաժողովին


    Սրբազան պայքարի երիտասարդները ևս դատարանի առջև են՝ ի աջակցություն դաշնակցական Անդրանիկ Չամիչյանի


    Փաշինյանի քմահաճույքները կատարող դատախազը նոր բնակարան է գնել․ ի՞նչ է հայտարարագրել Վարդապետյանը. MedaHub


    Ահաբեկչության նախապատրաստման քրեական գործով ձերբակալվածներին տանում են կալանքի. ինչ է սպասվում


    Չկա որևէ պաշտոնական քննարկում, Ադրբեջանի կողմից որևէ հայտարարություն Հայաստանին Ադրբեջանի տարածքով որևէ ճանապարհ տալու մասին, Հայաստանը իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ. Մեսրոպ Առաքելյան


    Իմ լիակատար աջակցությունն ու զորակցությունն եմ հայտնում իմ ընկերներին և գործընկերներին. Արմեն Աշոտյանը՝ ՀՅԴ-ին


    ԱՄՆ-ն հիասթափված է Ուկրաինայի հարցում առաջընթացի բացակայությունից. Ռուբիո


    Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Պուտինի անձնական բանագնացի հետ. աղբյուր


    Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին


    Ադրբեջանում երկու հոգի ձերբակալվել է «Վագներ» ռազմականացված խմբավորմանն անդամակցելու գործով

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]