Foto

4 հոդվածներով գլխավոր դատախազությունը պարտավոր է գործ հարուցել. «Հայաքվեի» լիազոր ներկայացուցիչ

«Վարչախմբի պարագլուխը փոխանակ երկրի կառավարմամբ զբաղվելու՝ ամբողջ օրը ֆեյսբուքում է: Ինչպես պարոն Չալաբյանը նշեց, հոդվածները 4-ն են, որոնցից մեկը զուգակցված է այլ հոդվածի հետ»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը՝ թվարկելով Քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածները, որոնց, ըստ նրա՝ համապատասխանում են Նիկոլ Փաշինյանի եւ նրան փոխկապակցված անձանց՝ եկեղեցու դեմ ուղղված գործողությունները:

«Հարկ եմ համարում անդրադառնալ վարչապետի եւ նրա քաղաքական թիմի ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի ելույթներին, եւ այդ կապակցությամբ վերջիններիս արարքներում առերեւույթ Քր.Օր 204 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցակազմի առկայությանը… 2025թ մայիսի 30-ին վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում կատարել է գրառում՝ եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել կաթողիկոս: Մի քանի օր անց Փաշինյանը նորից ֆեյսբուքի իր էջում գրել է՝ պնդում եմ, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի: Նմանատիպ գրառումները բազմաթիվ են… Ռուբեն Ռուբինյանը նույնպես ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է՝ «եթե Կտրիճ Ներսիսյանը իր տված ուխտը խախտել է, ես իրեն ոնց ասեմ Վեհափառ…»: Այս դեպքում 204 հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերելու կամ պահելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am կայքում