Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան - Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ու Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։