Foto

ՌԴ–ում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել, 9 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի Չիտայի շրջանում ԱՆ-2 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն։


Հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ, նրանցից երեքի վիճակը ծանր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։


Կոշտ վայրէջքի պատճառ է դարձել շարժիչի անսարքությունը։


lurer.com