Այս մարդկանց վճռականությունը տեսնելով փոքրիկ խմբակի վախկոտ ղեկավար, դու պետք է վախենաս: Որովհետև մենք ուժեղ ենք, վճռական: Այսպես հեռակա դիմելով Նիկոլ Փաշինյանին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ ասաց ԱԺ Հայաստան դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Այն մարդը, որ կալանավորելու հրաման է տվել, պետք է տեսնի այն հազարավոր մարդկանց, որ այստեղ են՝ ևս պաշտպանելու եկեղեցին: Այս կալանավորումը քաղաքական 2 հիմնական պատճառ է ունեցել. նախ՝ իսկապես փոքր խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյան անձի գործոնն ու ազդեցությունը մեր հասարակական-քաղաքական կյանքում. 2-րդ՝ Ալիևը դեռ 2021-ից էր հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, բայց քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում սա է իրականությունը»,- նշեց նա: