Այսօր մենք կարևոր գործ արեցինք միասին. ապացուցեցինք բոլորին, որ հայ ժողովուրդը տեր է իր իրավունքներին և ապագային, իր ավանդույթներին ու սրբություններին։ Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվի ապօրինի կալանքից, մենք պետք է սկզբունքորեն նոր ուժ ձևավորենք ու բռունցք դառնալով լուծենք մեր հայրենիքի առաջ ծառացած բոլոր խնդիրները։ Այս մասին նշվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդի տարածած հայտարարության մեջ:
«Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը շնորհակալություն է հայտնում այսօրվա հանրահավաք-երթի բոլոր մասնակիցներին՝ հասարակական ու քաղաքական գործիչներին, արվեստի և սպորտի ոլորտի ներկայացուցիչներին, պետական ծառայողներին և գործարարներին, և, իհարկե, Հայաստանի բոլոր քաղաքացիներին: Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է»,– ասվում է հայտարարության մեջ։