Foto

«Արծվի թևեր»-ի մոտ 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։