«Սպուտնիկ Ադրբեջան»-ի ձերբակալված հինգ աշխատակիցները գրավի դիմաց ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ «Russia Today» մեդիա խմբի գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելևը հայտարարել է, որ Սպուտնիկի գործունեությունը Ադրբեջանում շարունակելու համար պայմաններ չկան։
Հիշեցնենք, որ Հունիսի 30-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հատուկ գործողություն է իրականացրել«Սպուտնիկ Ադրբեջան»-ի խմբագրությունում, որի արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ։ Ավելի ուշ Բաքվի Խաթայի դատարանը 4 ամսով կալանավորել է լրատվամիջոցի տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին:
Ադրբեջանում հայտարարել են նաև, որ նրանք ԱԴԾ աշխատակիցներ են։