Պորտուգալացի հայտնի հարձակվող Դիոգո Ժոտան, որը հանդես էր գալիս անգլիական «Լիվերպուլ» ակումբում և Պորտուգալիայի ազգային հավաքականում, զոհվել է ողբերգական ավտովթարի հետևանքով։ 28-ամյա ֆուտբոլիստը կյանքից հեռացել է Իսպանիայի Զամորայի գավառում՝ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, A-52 ավտոմայրուղու 65-րդ կիլոմետրում՝ Սանաբրիայի շրջանում։ Մանրամասները դեռ պարզվում են, սակայն արդեն հաստատվել է, որ ավտովթարի հետևանքով Ժոտան տեղում մահացել է։
Դիոգո Ժոտան իր կարիերայի ընթացքում աչքի էր ընկնում բարձր արդյունքներով և անփոխարինելի խաղով թե՛ «Լիվերպուլի», թե՛ Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն ֆուտբոլային աշխարհի, այլ նաև հազարավոր երկրպագուների համար, ովքեր սիրել ու գնահատել են նրա խաղը։
Ֆուտբոլային համայնքը խորապես սգում է նրա վաղաժամ մահը։