Foto

Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նախատեսում են հանդիպել Դուբայում. ԶԼՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հանդիպել Դուբայում (ԱՄԷ) այս ամսվա վերջին։ Այդ մասին գրում է Middle East Eye-ը։
Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են մայիսին Ալբանիայի Տիրանա քաղաքում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ նրանք խոստացել են բաց պահել կապի ուղիները:

«Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության են եկել մարտին, Բաքուն առաջվա պես պնդում է մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը: Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Երևանը ուղղումներ կատարի իր սահմանադրության մեջ, բացառելով Ադրբեջանի տարածքի մասին հիշատակումները, դադարեցնի Հայաստանում Եվրոպական միության (EUMA) դիտորդական առաքելության գործունեությունը և ցրի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին Բաքուն մեղադրում էր վերջին երեք տասնամյակների ընթացքում կողմնակալության մեջ»,-գրում է պարբերականը։