ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենին՝ Դանիայի՝ Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնելու առթիվ։
Միրզոյանն X-ում գրել է. «Հաջողություններ եմ մաղթում իմ գործընկերոջը՝ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենին ԵՄ 2025-ի ընթացքում՝ անհամբեր սպասելով մեր նոր հանդիպումներին՝ թե՛ երկկողմանի, թե՛ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում»։