Գերմանիան չի դառնա Ուկրաինայի հակամարտության կողմ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ARD հեռուստաալիքին։
«Մեկ բան հաստատ է, և ես նորից եմ ասում. Գերմանիան չի լինի հակամարտության կողմ», - ընդգծել է Մերցը՝ հավելելով, որ միասին անհրաժեշտ է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է հակամարտությանը վերջ դնելու համար։
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նախօրեին այցելել է Կիև և խոստացել, որ Բեռլինը «ամուր կկանգնի Ուկրաինայի կողքին, որպեսզի այն կարողանա շարունակել հաջողությամբ պաշտպանվել՝ ժամանակակից ՀՕՊ և այլ զենքերի, մարդասիրական և տնտեսական միջոցների օգնությամբ»։