Ավտորիտարիզմի հաստատումը միշտ թերի է լինում, երբ տնտեսական բռնություն չի կիրառվում։ ՀԷՑ-ի «պետականացումը» ավտորիտարիզմի վերջնական հաստատման անդառնալի կետն է։ Ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Այո, տեղի է ունենալու սակագնի բարձրացում. այդ խնդիրը հիմա էլ դրված էր ՀԷՑ-ի վրա, բայց ՀԷՑ-ը չէր բարձրացնում, իսկ պետականացման դեպքում բարձրանալու է։ Մյուս խնդիրը, որը ցանկանում է այս իշխանությունը լուծել, արտաքին քաղաքական վեկտորը դեպի Թուրքիա թեքելն է. իսկ դա առանց ռազմավարական օբյեկտների՝ հնարավոր չէ անել։
Ցանկանում են՝ ՀԷՑ-ի հայ սեփականատիրոջն ունեզրկել, սեփականությունը խլել, ունեզրկել, որ հանձնեն թուրքերին»,- ասել է Նաիրի Սարգսյանը։