Ինչպես արդեն հայտնել էինք, հաղորդավար Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն վերջերս ծնողներ են դարձել: Սոնան ինստագրամյան իր էջում կիսվել է փոքրիկի հետ տեսանյութով ու խոստավանել.
«Հիմա պատրաստ եմ խոստովանել՝
1. Մինչեւ հաստատ չիմանայի՝ չէի բարձրաձայնում, բայց հիմա հանգիստ կասեմ՝ ես հենց աղջիկ էի ուզում:
2. Էպիդուրալ ցավազրկման արդյունքում ես ունեցա տագնապի գրոհներ ՝ Panic attacks։ Հետո իմացա, որ որոշ մարդկանց մոտ էպիդուրալը տալիս է նման էֆեկտ։ Ես այդ քիչ տոկոսի մեջ էի։
3. Քեզ ժամանակ է պետք ֆիզիկապես, բայց կարևորը՝ հոգեպես վերականգնվելու համար։ Հատկապես իմ բնավորությամբ մարդուն նաև ժամանակ է պետք նոր կյանքը նոր ռեժիմի ու գրաֆիկի մեջ գցելու համար, որ ամեն ինչ հասցնես ու ապահով և հանգիստ զգաս քեզ։
4.Ես նյարդայնանում եմ մարդկանցից, որ երեխա ունենալուց հետո իրենց համարում են մայրության կամ հայրության գիտությունների «դոկտոր», ու փաթաթում են դիմացինին իրենց խորհուրդները։ Բայց, եթե ուզում եմ մեկից լսել խորհուրդ, ինքս հարցնում եմ, ու այդ ժամանակ էդ խորհուրդը իրոք անգին է»,- անկեղծացել է Սոնան: