ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Որքան էլ ադրբեջանցի տարբեր պաշտոնատար անձինք փորձում են հերքել, Իրանում ոչ մի կերպ չեն դադարում կասկածները, որ Ադրբեջանը տարբեր միջոցներով աջակցել է իսրայելական ագրեսիային՝ սկսած հեռախուզական գործունեությունից, մինչև ադրբեջանական ավիացիային վառելիքի մատակարարում:
Վերջին օրերին էլ տեղեկություններ շրջանառվեցին, որ Իրանին հարվածող անօդաչու թռչող սարքերի որոշ խմբեր օդ են բարձրացել Ադրբեջանի տարածքից:
Թեև իրանցի և ադրբեջանցի պաշտոնյաների միջև այս հարցով հեռախոսազրույցներ են եղել, սակայն կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում. սույն թեմային անդրադարձավ նաև ՀՀ-ում Իրանի դեսպանը, որին ակտիվ արձագանքում են Բաքվից:
Հակամարտության պատերազմական ֆազան Իրանի և Իսրայելի միջև դադարեց (շատերի պնդմամբ` խիստ ժամանակավորապես), սակայն դեռ երկար ժամանակ «ռազբորկաները» կշարունակվեն` հասկանալու համար, թե 12-օրյա պատերազմում ով իրեն ինչպես պահեց, ո՞վ էր բարեկամ և ո՞վ թշնամի»: