Վրաստանում երկու քաղաքական գործիչ՝ «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդ Էլենե Խոշթարիան և «Վրացական երազանքի» նախկին անդամ, ընդդիմադիր Գեդևան Փոփխաձեն հացադուլ են հայտարարել՝ բողոքելով իշխանությունների կողմից ընդդիմադիր գործիչներին կալանավորելու դեմ։
Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Հացադուլ իրականացնող ակտիվիստներն իրենց բողոքի վայր են ընտրել խորհրդարանի շենքի մոտ գտնվող տարածքը։