Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության վերջին հանգրվանն է, որը մնացել է: Այս մասին 168.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ով գտնվում էր Էջմիածնում՝ սատարելու Միքայել Սրբազանին:
«Այս իրավիճակը գնահատում եմ պղծություն, որովհետև ոստիկանությունը և ընդհանրապես, ուժային կառույցները պետք է մտնեն այս տարածք՝ բացառապես հաղորդություն ստանալու և աղոթելու համար: Բայց, ցավոք սրտի, նրանք եկել էին այստեղ անօրինական ապօրինի գործողություններ կատարելու և այդ գործողությունը, բացի պղծություն կոչելուց, ուրիշ ոչ մի կերպ չեմ կարողանում մեկնաբանել»,- նշեց նա:
Սարգսյանի խոսքով, կար որոշակի դրական բան ուժային կառույցների հայացքներում, որովհետև էական տարբերություն էր նկատվում, կարծես թե նրանք էլ էին ամաչում իրենց գործողություններից: