Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ուկրաինական բանակը անցած գիշեր արձակել է գրեթե 40 անօդաչու թռչող սարք ՌԴ տարածքի վրա։ Դրանցից 39-ը խոցվել են ռուսական ՀՕՊ ուժերի կողմից։
Ամենաշատ թիրախը դարձել է Ռոստովի մարզը, որտեղ հարվածից առաջ հաջողվել է խոցել 19 անօդաչու։ Եվս 13-ը ոչնչացվել են Վոլգոգրադի մարզում, 4-ը՝ Ղրիմում, իսկ մնացածը՝ Բելգորոդի, Բրյանսկի և Սամարայի մարզերում։
Նախորդ երեկոյան՝ հունիսի 26-ին, Ռուսաստանի ՀՕՊ-ը ևս հայտնել էր 16 անօդաչուի խոցման մասին՝ ներառյալ հարվածներ Կուրսկի, Բրյանսկի, Ղրիմի և Սև ծովի տարածքներում, գրում է Лента.ру-ն։