արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
արտադրամասը չի պաշտպանվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու վտանգից, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,
չի իրականացվել սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
չի ապահովվել կենդանիների, կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,
արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
արտադրական շինությունների հատակների, պատերի դռները մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,
արտադրական շինություններում կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը: